Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վճռական «Այո»-ն` 22 տարի անց

Վճռական «Այո»-ն` 22 տարի անց
21.09.2013 | 12:37

Սեպտեմբերի 21–ին հայ ժողովուրդը տոնում է Անկախության օրը։ 1991-ի նույն օրը հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ անկախ պետություն ստեղծելու մասին հանրաքվե անցկացվեց: Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ 1991-ի սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության 22-րդ տարեդարձը: Տրամադրությունները տարբեր են, զգացողությունները` նույնպես, միջոցառումներն` առավել ևս:

Երկու խոսք մայրաքաղաքում անցկացվող միջացառումների մասին:
«Բարեկամություն», «Երիտասարդական», «Հանրապետության Հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարաններում բացվում է «Երևան. հայացք 21–րդ դարից» լուսանկարների ցուցահանդեսը:

«Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունը հայ ավանդական հերթական պարային բաց դաս-միջոցառումն է անցկացնելու Էջմիածնից ոչ հեռու գտնվող Մուսալեռ գյուղում:
Արշավականներն, Անկախության տոնի առթիվ, առաջարկում են բարձրանալ Արայի լեռ:

Անկախության տոնը նշում են նաև երևանյան ակումբները, իրենց բնորոշմամբ` շատ անկախ: «White Crow» փաբ-ակումբում հատուկ այս առիթով սպասվում են հայրենասիրական երաժտություն, հայկական համեղ ուտեստներ, խմիչք ու ամենակարևորը` բարձր տրամադրություն: Մուտքն` անվճար է:
«Մեցցո Քլասիկ Հաուս Քլաբում» ելույթ կունենա Արմենիան Նեյվի բենդը և Արտո Փունջբոյաջյանը:

Դասական արվեստի սիրահարները նույնպես անմասն չեն մնա տոնական միջոցառումներից: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Չայկովսկի, Ռավել, Շոպեն: Մենակատար՝ դաշնակահար Էդուարդ Կունց (Ռուսաստան):
Էլ ինչ տոնական օր` առանց ֆլեշ-մոբի: Դեռ երեկ Հյուսիսային պողոտայում մեկնարկեց ընթերցանության սիրահարների ֆլեշ-մոբը` «Բլորս գիրք ենք կարդալու ու ապացուցելու, որ երիտասարդները ընթերցասեր են» կարգախոսով:
Անկախության սերունդը ընթերցասեր է: Անցնենք առաջ: Այսօր` ժամը 16-ին` Ազատության հրապարակից կմեկնարկի Անկախության համազգային երթը` հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Վերջինս մեկնարկում է ընդդեմ Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարության:
Երիտասարդների մի խումբ էլ «ռուսական զենքի» դեմ առաջարկում է «հայկական համբույր»: Ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակ են գալու զույգերով կամ կազմելու են զույգեր, ու համբուրվելու՝ հնարավորինս երկար:

Ա'յ, այսպես, զանգվածայի համբույր, քայլերթ, շքերթ, արշավ, երգ ու պար, պաշտոնական միջացառումներ և ուղերձներ, շնորհավորանքներ` պաշտոնական և ոչ պաշտոնական, քննարկումներ, հազարումի մտորումներ, Անկախությունը խորհրդանշող լուսանկարներ, հայտագրեր: Վերջիններից առանձնացնում ենք բանաստեղծ, թարգմանիչ Ավագ Եփրեմյանի` օրվա խորհուրդն ամբողջացնող հայտագիրը. «Երանի այս Օրն, իրար շնորհավորելուց բացի, ուրիշ ոչինչ չունենայինք ասելու»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ